Արմինֆո.Կոնվերս Բանկը, հաճախորդների սպասարկման հարմարավետության և հասանելիության նպատակով, հանդես է գալիս հերթական առաջարկով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել Բանկի վճարային տերմինալների միջոցով: Ծառայությունը 5 տոկոսով ավելի մատչելի է, իսկ պայմանագրի կնքումը տևում է հաշված րոպեներ:
Պայմանագրերի կնքման համար հաճախորդը վճարային տերմինալի միջոցով ընտրում է ապահովագրական ընկերությունը, լրացնում է պահանջվող տեղեկատվությունը, պայմանագրի կնքման ժամկետը և վճարում իրականացնում: Կնքված պայմանագրի օրինակը ստանում է իր կողմից մուտքագրված էլեկտրոնային հասցեին, իսկ պայմանագրի թղթային տարբերակը, ցանկության դեպքում, համապատասխան ապահովագրական գործակալությունում:
Կոնվերս Բանկում նշել են, որ հաճախորդները առաջիկայում ծառայությունից կկարողանան օգվել նաև Բանկի Վճարային պորտալի միջոցով: Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով կարելի է կատարել քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ, հեռահաղորդակցության ծառայությունների, կայանման համար և կայանման տուգանքի վճարում, իսկ Բանկի հաճախորդները կարող են նաև համալրել հաշիվները, գումար մուտքագրել քարտին, մարել վարկը:
Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |