Արմինֆո.Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:
Որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուրե, «Հայջրմուղկոյուղիե, «Լոռի-ջրմուղկոյուղիե, «Շիրակ-ջրմուղկոյուղիե և «Նոր Ակունքե ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ կառավարության, ի դեմս՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուրե ՓԲԸ միջև 2018 թ. դեկտեմբերի 12-ին կնքված N 8 համաձայնագրի պահանջից: 450,517.0 հազ. դրամը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը:
Նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուրե ՓԲԸ հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |