Արմինֆո. 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է Հայաստանի արտաքին պետական պարտքի նվազման միտում:
Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում: ՙ2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով՚, - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին պարտքը կրճատվել է 1,4%-ով, մինչև 5.5 մլրդ դոլար (2.6 տրլն դրամ), ընդ որում, ներքին պարտքն աճել է 6,3%-ով՝ հասնելով 1.5 մլրդ դոլարի (705.1 մլրդ դրամ): Արդյունքում՝ ընդհանուր պետական պարտքն ավելացել է ընդամենը 0,2 տոկոսով՝ չանցնելով 6,9 մլրդ դոլարի (3.3 տրլն դրամ) նշագծում։ Մասնավորապես, կառավարության արտաքին պարտքը 2019 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 1%-ով՝ մինչև 4.9 մլրդ դոլար, ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 4,5%-ով, մինչև 525 մլն դոլար անկման պայմաններում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |