Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2019թ. առաջին կիսամյակում կազմել է 71.7 մլրդ դրամ՝ արագացնելով տարեկան աճը նախորդ տարվա 0.3%-ից մինչև ներկայիս 1.8%:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ստացված հասույթի ընդհանուր ծավալի առյուծի բաժինը ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը՝ 90,3 տոկոս կամ 64,8 մլրդ դրամ՝ տարեկան 2,3 տոկոս անկմամբ (նախորդ տարվա 0,9 տոկոսի դիմաց):
Ըստ վիճակագրական տվյալների՝ միայն 2018թ. հունիսին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12.2 մլրդ դրամ՝ կրճատվելով 1.1%-ով: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտը հունիս ամսվա ընթացքում ապահովել է 11 մլրդ դրամի եկամուտ՝ ամսական 0,2 տոկոս անկումով։
Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 70.6 մլրդ դրամ։ Այդ ծավալից 66.5 մլրդ դրամը բաժին է ընկել հեռահաղորդակցության ոլորտին։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |