Արմինֆո.2019 թվականի 7 ամիսների ընթացքում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 126 դեպք։ Այդ մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։ Մասնավորապես, ըստ Հովհաննիսյանի, դրանցից 89-ի առնչությամբ վարչական ակտեր են կազմվել, իսկ տուգանքների ընդհանուր չափը կազմել է մոտ 47,9 մլն դրամ: Մնացածը դեռ քննության փուլում է։
Առանց համապատասխան լիցենզիայի գործունեության մասին հոդվածով բացահայտվել է ավելի քան 30 դեպք, որոնցից 20-ի առնչությամբ կազմվել են ակտեր, իսկ իրավախախտման այդ տեսակի վնասի ընդհանուր չափը կազմել է 21,5 մլն դրամ:
Առանց անհրաժեշտ փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման գործունեության մասին հոդվածով կամ դրանց խախտմամբ բացահայտվել է 458 դեպք, որոնցից 361-ով կազմվել են վարչական ակտեր, իսկ տուգանքների չափը կազմել է մոտ 306 մլն դրամ: Մնացած գործերի քննությունը շարունակվում է:
Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործունեությանը վերաբերող խախտումներին: Խախտումները, ինչպես պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահը, կապված են հաշվարկային փաստաթղթեր կազմելու ժամանակ չարաշահումների հետ, այն է՝ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման ժամանակ տնտեսվարողները նշում են ակնհայտ ցածր արժեք, որպեսզի ավելի քիչ հարկ վճարեն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |