Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019 12:34
Մարիաննա Մկրտչյան

Մնացականյանը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից հայկական երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկատվությունը

Մնացականյանը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից հայկական երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկատվությունը

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից հայկական երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկատվությունը:

 

Օգոստոսի 14-ին այդ տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ նա, մասնավորապես, ասել է. <Հիմա ես չեմ կարող մեկնաբանել այդ հարցը, քանի որ դեռ չեմ ուսումնասիրել այն   Մենք իմ գործընկերների հետ դեռ պետք է ուսումնասիրենք այն> ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն,  ԱՄՆ առեւտրի նախարարությունն իր "սեւ ցուցակում" է ներառել Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն եւ "Մարկել" ՓԲԸ-ն: Հայկական երկու ընկերություններից բացի պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Նիդերլանդների եւ ԱՄԷ-ի 15 սուբյեկտների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի տեսանկյունից, գործում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին հակառակ։ Օգոստոսի 14-ին ուժի մեջ մտնող սահմանափակումների վերաբերյալ այլ բացատրություններ չեն նշվում:

 

Հավելենք, որ Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն հիմնադրվել է 1978 թվականին' որպես Մոսկվայի ռադիոկապի ԳՀԻ մասնաճյուղ: Մասնագիտացել է տիեզերական կապի միջոցների և հանգույցների ստեղծման բնագավառում։ 1989 թվից հանդիսանում է անկախ ինստիտուտ, զբաղվելով կապի հանգույցների և համակարգերի, տարբեր ռադիոէլեկտրոնային սարքերի նախագծմամբ և արտադրությամբ, ինչպես նաեւ ծրագրային ապահովմամբ: Այսօր ինստիտուտը մշակում եւ իրականացնում է ընդլայնված սպեկտրով ռադիոտեխնիկական սարքեր, հեռուստատեսային հաղորդակներ, սարքավորումներ կոնֆերանսների  եւ խորհրդակցությունների համար եւ այլն:

 

Ինչ վերաբերում է "Մարկել" ՓԲԸ-ին, ապա այն հիմնադրվել է 2000 թվականի նոյեմբերին։ Ձեռնարկությունը մշակում և արտադրում է հատուկ նշանակության բարդ սարքեր և համակարգեր, ինչպես նաև տարբեր մեխանիկական և էլեկտրամեխանիկական արտադրատեսակներ: