Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019 17:50
Ալինա Հովհաննիսյան

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ֆոնդային բորսան աճ է արձանագրել  գրեթե բոլոր ցուցանիշներով

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ֆոնդային բորսան աճ է արձանագրել  գրեթե բոլոր ցուցանիշներով

Արմինֆո.Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի արժեթղթերի շուկայի միակ օպերատոր AMX Հայաստանի ֆոնդային բորսան արձանագրել է աճ գրեթե բոլոր ցուցանիշներով։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բորսային մամուլի ծառայությունից,  2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ կորպորատիվ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում առևտրին թույլատրված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 126 մլրդ դրամ, ապա այս տարի այն աճել է շուրջ 27%-ով՝ հասնելով 160 մլրդ դրամի։ Միաժամանակ առևտրի ծավալն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է  մոտ 41%-ով՝ հասնելով 12․5 միլիարդի։ Գործարքների քանակն ավելացել է 10․7%-ով, իսկ ցուցակված պարտատոմսերի քանակը 60-ից հասել է 72-ի՝ աճելով 20%-ով։ 

Կորպորատիվ պարտատոմսերի և պարտավորությունների հարաբերակցության արդյունքում գրանցվել է 0․28% աճ՝ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ։

 

Պետական պարտատոմսերն, ի տարբերություն կորպորատիվ պարտատոմսերի, ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերել։ Թողարկումների ծավալը նվազել է 5․57%-ով, սակայն փոխարենը գործարքների քանակն ավելի քան երկու անգամ մեծացել է։ Աճել է նաև պետական գանձապետական պահառուի համակարգով գործարքների քանակը, այդ թվում՝ gp.minfin.am հարթակի միջոցով։ Կարելի է փաստել, որ այժմ անհատները հակված են կատարելու առցանց առքուվաճառք՝ այսինքն անմիջականորեն, առանց միջնորդի ցանկացած պահի գնել և վաճառել պարտատոմսեր։ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նաև տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենախոշոր՝ 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տեղաբաշխման աճուրդը։

 

Հայաստանյան արժեթղթերի շուկայում պարտատոմսերի առավել մեծ թողարկումների ծավալով առանձնանում են AMX-ի անդամ Ամերիաբանկը՝ 38․3 մլրդ դրամ, Արմսվիսբանկը՝ 22․3 մլրդ դրամ, և Կոնվերս բանկը՝ 13․48 մլրդ դրամ։

Ռեպո գործարքների քանակն անցած տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է գրեթե 4 անգամ` 85 գործարքից հասնելով 217-ի։ Ռեպո գործարքներ կնքում են ֆինանսական կազմակերպությունները, որի ժամանակ մի կողմը պարտավորվում է վերավաճառել արժեթղթերը մյուս կողմին նախապես համաձայնեցված արժեքով և ժամանակահատվածում։

 

Վերջին երկու տարիների առաջին կիսամյակի համեմատության արդյունքում բաժնետոմսերի վաճառքի ծավալների էական աճ չի դիտարկվել (ընդամենը 11․61%):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
13.08.2020
RUB6.60-0.04
USD485.170.17
EUR574.153.55
GBP634.701.87
CAD366.751.95
JPY45.410.00
CNY69.880.19
CHF533.042.58



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000