
Արմինֆո. Գործադիրի որոշմամբ «Օրիոն գրուպե ՓԲԸ-ին տրվել է «Էկոսե ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն:
«Օրիոն գրուպե-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում (2019-2023 թթ.) իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: 5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

