Շաբաթ, 17 Օգոստոսի 2019 13:40
Ալինա Հովհաննիսյան

Ծաղկաձորում մեկնարկել է "Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի" ներդրումային համաժողովը

Ծաղկաձորում մեկնարկել է "Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի" ներդրումային համաժողովը

Արմինֆո.Ծաղկաձորի "Մարիոթ" հյուրանոցում մեկնարկել է "Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի" ներդրումային համաժողովը, որի ընթացքում կներկայացվի 25 ներդրումային ծրագիր՝ տարածաշրջանի առաջնահերթ ոլորտների, այդ թվում' գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման համար: Մասնավորապես, նախատեսվում են կլոր սեղանների ձևաչափով քննարկումներ, էքսպո-ցուցահանդեսի անցկացում ՝ տեղական արտադրական ներուժի ներկայացմամբ, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատում:

 

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք:

 

իշեցնենք, որ "Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի" ներդրումային համաժողովն անցկացվում է մարզի ներդրումային ներուժը ներկայացնելու և տարածաշրջանի գերակա ոլորտներում ներդրումները խթանելու, նոր գործարար կապեր հաստատելու նպատակով:

Նման համաժողովներ տեղի են ունեցել արդեն Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում: