Արմինֆո.ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ երևանյան «WCIT 2019ե -ի ընթացքում կանցկացվեն կայծակնային ռաունդներ՝ 15 ստարտափերների ու նորարարների հնարավորության տալով 2500-անոց լսարանի առաջ ներկայացնելու իրենց գաղափարն ու ներդրումներ շահել։ Նորաստեղծ ընկերությունները, նորարար գաղափարների հեղինակներն ու գիտնականները դեռևս 10 օր ունեն դիմելու համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։
Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է "Armenian Technology Communities A-Prize" մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։
«WCIT 2019ե –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Եռօրյա համաժողովին կմասնակցեն 2500-ից ավելի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ «WCIT 2019ե –ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգե։
«Մենք ցանկանում ենք ի հայտ բերել գլոբալ լուծումներ, որոնք դրականորեն կազդեն աշխարհի վրա: Չափանիշներից մեկն այն է, որ ստարտափի գաղափարը պետք է ուղղված լինի աշխարհն ավելի լավը դարձնելուն: Սա ստարտափների համար եզակի հնարավորություն է իրենց գաղափարները ներկայացնելու դահլիճում, որտեղ կհավաքվի 2500-ից ավելի ՏՀՏ մասնագետ, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողներե,- նշել է «WCIT 2019ե ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Էմմա Առաքելյանը։
Ներկայացվող գաղափարները կամ տեխնոլոգիաները պետք է նորարարություն և համաշխարհային կիրառելիություն ենթադրեն։ Կայծակնային ռաունդի յուրաքանչյուր մասնակից իր գաղափարը ներկայացնելու համար 3 րոպե կունենա։ Տեխնոլոգներից, վենչուրային կապիտալիստներից և ՏՀՏ փորձագետներից կազմված միջազգային ժյուրին, որը կընտրի 15 լավագույններին, խրախուսում է մասնակցությունն ամբողջ աշխարհից։
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։
«WCIT 2019ե ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։