
Արմինֆո.Կոնվերս Բանկը «Ֆորա պրեմիում» ընկերության հետ համագործակցության շրջանակում առաջարկում է այդ ընկերությունից ավտոմեքենաների ձեռքբերում մրցունակ պայմաններով:
«Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկի շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է առաջնային շուկայից պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռբերման ֆինանսավորում՝ շուկայում առկա նմանատիպ պրոդուկտների համեմատ ցածր տոկոսադրույքով: Վարկավորման առավելագույն չափը 50 մլն դրամն է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսադրույքը՝ տարեկան 3 տոկոս: Ակցիայի այլ առավելություններից առանձնանում է նաև կանխավճարի չափը՝ սկսած 10 տոկոսից»,-ասել են Բանկում:
Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:
Ակցիան գործում է մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Մանրամասները՝https://www.conversebank.am/hy/forapremium/ հղումով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

