
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ու գործընկերները հնարավորություն կունենան օգտվել վարկավորման նոր պարզեցված գործընթացից` ուղարկելով Բանկի գլխամասային գրասենյակ միայն հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: Վարկի ձևակերպման և տրամադրման ամբողջ գործընթացն իրականացվում է Բանկի պատասխանատու աշխատակցի կողմից՝ հաշված րոպեների ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է ավելի քան 700 խանութների և առևտային կետերի հետ, որոնց 15% արդեն օգտագործում են այս հնարավորությունը:
Այսպիսով, տվյալների մուտքագրման և մշակմանն ուղղված ժամանակը մի քանի անգամ կրճատվում է:
ՀՀ բանկային շուկայում այս ձևաչափը նորույթ է և վարկավորման գործընթացում հանդիսանում է վարկերի ձևակերպման յուրօրինակ ձևաչափ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում և պարբերաբար բարելավում է իր գործընթացները, որոնք ապահովում են վարկային պորտֆելի շարունակական աճ:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

