Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն օգոստոսի 23-26-ը կայցելի Թեհրան՝ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Նշենք, որ <Հյուսիս-Հարավ> էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված է միավորելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը, բախվել է մի շարք խնդիրների: Ի սկզբանե Իրան - Հայաստան եւ Հայաստան-Վրաստան 400/500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծերը նախատեսվում էր ավարտել մինչեւ 2019 թվականի վերջը:
Մինչդեռ, այսօրվա դրությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի վրա աշխատանքները կատարվել են 20-25 տոկոսով, իսկ Հայաստան - Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը դեռ չի սկսվել: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ և Հայաստան-Վրաստան 500 կՎ էլեկտրահաղորդման գիծ ։ Այդ նպատակով Վրաստանի սահմանին նախատեսվում է կառուցել <Այրում> և <Դդմաշեն> 2 էլեկտրական ենթակայան ։ Հայաստան - Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի նախնական արժեքը, FICHTNER ընկերության տվյալների համաձայն, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը պետք է լինի Վրաստանի ավանդի մի մասը:
Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր։ Մասնավորապես, 168 մլն եվրո վարկի տեսքով տրամադրել է գերմանական KfW բանկը, եւս 10 մլն եվրո կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը։ Սպասվում է դրամաշնորհի տեսքով եւս 10 մլն եվրո ՝ Եվրոպական հանձնաժողովից ։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ապա այդ նախագծի ֆինանսավորումն իրականացնում է իրանական կողմը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն դոլար: Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները՝ մտավախություն կա, որ այդ ներդրումային ծրագրի ծավալները կկրճատվեն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |