Արմինֆո. Բելառուսական արտադրողները իրենց արտադրանքը կցուցադրեն սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Հայաստանի խոշոր առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ ARMENIA EXPO 2019-ի այցելուները կտեսնեն Բելառուսի առաջտատար ձեռնարկությունների նոր մշակումները։ Իրենց արտադրանքը կներկայացնեն գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, նավթարդյունահանող սարքավորումներ, կենցաղային ջեռուցման կաթսաներ, երկաթուղային տրանսպորտի ավտոմատացված համակարգեր, պահեստամասեր, սպառողական ապրանքներ արտադրողները, որոնց թվում են Բրեստի էլեկտրատեխնիկական գործարանը, Գոմելի էլեկտրամեխանիկական գործարանը, Մոգիլեւի "Ստրոմմաշինա" գործարանը,
"Գրոդնոոբլսելխոզտեխնիկա" գյուղատնտեսական ձեռնարկությունը,
Made in Belarus ցուցահանդեսը կազմակերպվել է "Բելինտերէքսպո" ցուցահանդեսային ձեռնարկության կողմից ՝ Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Հայաստանի և Բելառուսի միջև գործընկերային հարաբերություններն ունեն վաղեմի պատմություն և այսօր շարունակում են ակտիվորեն զարգանալ արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 2018 թվականի արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 45,8 մլն դոլարի։ Բելառուս հայկական արտահանման հիմքը կազմում են ոսկերչական իրեր, դեղորայք, ըմպելիքներ ։ Բելառուսը Հայաստան է մատակարարում Մսամթերք և կաթնամթերք, սպառողական ապրանքներ, տրակտորներ, անվադողեր։ Հայ սպառողներին քաջ ծանոթ են բելառուսական գյուղատնտեսական և ավտոմոբիլային տեխնիկա արտադրողների բրենդերը։