Արմինֆո.Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
2019թ ապրիլին սկսված գործընթացի շրջանակներում Բանկն ընդհանուր առմամբ տեղաբաշխել է 1 մլրդ դրամ և 10 մլն դոլար ծավալով պարտատոմսեր՝ իր կողմից թողարկումների ընդհանուր ծավալը հասցնելով 22.3 մլրդ դրամին համարժեք գումարի:
Տեղաբաշխված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
<<Վերջին երկու տարիներին Բանկը շարունակաբար իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ: Հաճախորդները հնարավորություն են ունեցել պարտատոմսեր ձեռք բերել Բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչի շնորհիվ ընդհանուր թողարկման մոտ 88%-ը գնել են ֆիզիկական անձինք: Ինստիտուցիոնալ ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել հատկապես դրամային պարտատոմսերը>>,- ասել են Կոնվերս Բանկում:
Բանկում հայտնել են նաև, որ տեղաբաշխված դրամային ու դոլարային պարտատոմսերը գրանցվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |