Արմինֆո.Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն վերագնահատել է Արդշինբանկի վարկանիշը` բարձրացնելով այն, իսկ հեռանկարը գնահատել է «կայունե: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Local Currency))` Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Foreign))` B1, ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment)` Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման վարկանիշ (Counterparty Risk Assessment)՝ Ba2:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ Երկարաժամկետ տեղական արժութային ավանդների Ba3 վարկանիշը հիմնված է պետական պարտքի Ba3 վարկանիշի դրական հեռանկարի վրա: Երկարաժամկետ արտարժութային ավանդների B1 վարկանիշը պայմանավորված է Բանկի վարկունակության բարելավված դիրքով, ինչն արտահայտվում է Բանկի խնդրայարույց վարկերի տեսակարար կշռի նվազումամբ, Բանկի շահութաբերության աճով և կապիտալի դիրքի ամրապնդմամբ:
Բանկին շնորհված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:
Նշենք, որ Արդշինբանկը հիմնադրվել է 2003 թվականին: 2019 թվի ապրիլի 1-ի դրությամբ Արդշինբանկի մեծամասնական բաժնետերերն են "Արինս Գրուպ" ՍՊԸ - ն (նախկինում կոչվում էր "Բիզնես ներդրումների կենտրոն" ՍՊԸ)՝ 67,97% կապիտալում, եւ "Ռեգիոն արդյունաբերաֆինանսական կորպորացիա" ՓԲԸ-ն՝ 29,52%: Արդշինբանկը Հայաստանի մեծությամբ երկրորդ բանկն է, որն ունի խոշոր մասնաճյուղային ցանցերից մեկը. բաղկացած է 63 ստորաբաժանումներից, որոնցից 18 - ը գտնվում են Երեւանում, 42 – ը՝ մարզերում, եւ 3-ը՝ Արցախում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |