Արմինֆո. Սեպտեմբերի 18-22-ը Երևանում տեղի կունենա «Yerevan Food Fest`19» գաստրոնոմիկ փառատոնը: Այն անցկացվում է 3-րդ անգամ և իրենից ներկայացնում է մաստեր կլասների, լեկցիաների, կլոր սեղանների 5 օրեր` Երևանի 3 տարբեր վայրերում: Կազմակերպիչները սպասում են հյուրերի և խոսնակների Վրաստանից, Դանիայից, Լիբանանից, Իսպանիայից, Սլովակիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ռուսաստանից:
Փառատոնի կազմկոմիտեից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, փառատոնի շրջանակներում կանցկացվի Գաստրոնոմիկ տուրիզմի 2-րդ միջազգային ֆորումը՝ <<Տարածաշրջանի մթերքը՝ որպես տուրիզմի զարգացման գործոն>> խորագրով՝ հրավիրված մասնագետների, ռեստորատորների ու հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների, տեղական սննդամթերքի արտադրողների և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Սեպտեմբերի 10-ից 30-ը՝ հատուկ սեթ-մենյու Գարուն սրճարանում, Ոստան ռեստորանում և Ագուլեցի Art Café&Museum-ում:
Սեպտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին՝ հրավիրված և տեղացի շեֆ-խոհարարների հետ տեղի կունենան <<4 ձեռք>> ընթրիքներ Salon Armenia, Ոստան և The Club ռեստորաններում:
Դասախոսություններն ու մաստեր կլասները կիրականացվեն 3 տարբեր հարթակներում և բաժանված կլինեն ըստ հետևյալ թեմաների՝ YFF Workshop (PR և ռեստորանային կառավարում), BarShow (ամեն ինչ սուրճի և կոկտեյլների մասին), IFEP Kitchen, որտեղ աստղային շեֆ-խոհարարների կողմից կանցկացվեն խոհարարական մաստեր կլասներ:
2019 թվականի փառատոնի իրական նվաճումը աշխարհի ամենախոշոր և ճանաչված խոհարարական դպրոցի ՝ լեգենդար Le Cordon Bleu-ի ժամանումն է, որը եզակի իրադարձություն է Հայաստանի համար: Դպրոցի ներկայացուցիչը 3 հատ լեկցիաներ կանցկացնի:
Փառատոնի հյուրերը և խոսնակներն են՝ Robert Schroter (բարմեն, լրագրող, Craft Cocktails Berlin-ի ղեկավար), Oliver Ebert (Գերմանիայի լավագույն բարմեն), Marian Plajdicko (Սլովակիայի լավագույն բարիստա), Joe Barza (Լիբանանյան խոհանոցի աշխարհահռչակ շեֆ-խոհարար), Virginia Anne Newton Ռեստորան Geranium (Միշլենի 3 աստղ), Valerian Tsiklauri (Վրաստան), Rashid Rakhmanov (Պերուական խոհանոցի դեսպան, Ռուսաստան), Leonid Gelibterman (Էնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահ, Ռուսաստան), Federico Francesco Ferrero (սննդաբան, լրագրող, La Stampa), Elena Polyakova և Anton Polyakov (ռեստորանային խորհրդատվություն Hospitability, Ռուսաստան), Ivan Saez (հայտնի շեֆ-խոհարար, Իսպանիա):
Փառատոնի գլխավոր գործընկերն է IFEP ՍՊԸ-ն է, որը հանդիսանում է խոհանոցների, հացի և հրուշակեղենի արտադրության համար նախատեսված պրոֆեսիոնալ սարքավորումների մատակարար:
Փառատոնի տուրիստական գործընկերն է Aravakar Travel-ը: Փառատոնի գործընկերն է USA Poultry and Egg Export Council ՀԿ-ն, որը զբաղվում է ԱՄՆ ճտերի արտահանմամբ աշխարհի տարբեր երկրներ։
Փառատոնի հյուրանոց գործընկերն է Opera Suite Hotel:Փառատոնի գործընկերն է նաև HOSPITABILITY ընկերությունը, որը տրամադրում է ռեստորանային խորհրդատվական և մարքեթինգային ծառայություններ:Փառատոնի պաշտոնական ինֆորմացիոն գործընկերն է Euromag.ru-ն, իսկ մեդիա գործընկերը՝ Iammedia-ն:
Yerevan Food Fest-ը ամենամյա փառատոն է, որը հանդիսանում է ոլորտի գիտակների, խոհարարների, HoReCa ոլորտի պրոֆեսիոնալների, ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և մայրաքաղաքի հուրերի ու բնակիչների միավորման համար բացառիկ հարթակ:
Մանրամասներին, ծրագրին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ փառատոնի պաշտոնական էջում. https://yerevanfoodfest.com և https://www.facebook.com/yerevanfoodfest/: