Արմինֆո. Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այդ մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի խոսքով, ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ:
Էդգար Գևորգյանը հայտնել է նաև, որ շինհրապարակում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Երեկոյան ժամերին տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորությամբ, ուստի շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր: Եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը:
Ավելի վաղ Արմինֆո-ն հաղորդ էր, որ Հայաստանում մեկնարկել է Գյումրի քաղաքում ավտոմեքենաների մաքսազերծման նոր կենտրոնի ստեղծման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 2,2 մլրդ դրամ։ Նորագավիթի մաքսային վարչությունից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման կետը Գյումրի տեղափոխելու մտադրությունները բխում են ՀՀ վարչապետի հանձնարարականից ՝ կապված ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի հետ: Նոր կետը կոչված է դառնալու արտաքին տնտեսական գործունեությանն աջակցմ կենտրոնի մի մասը։ Շինարարությունը նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը պատկանող 21,5 հա տարածքում, որից 4,5 հա կհատկացվի մաքսային մարմինների և ոստիկանության սպասարկման կենտրոնի ստեղծման համար։