Արմինֆո.Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը:
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացրած, ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։
Զարուհի Մուրադյանը Հիմնադրամի առավել կարևոր նախաձեռնություններից, մասնավորապես, նշել է առկա կոլեկցիոն և ցուցադրական այգիների պահպանումն ու տեղածին սորտերով լրացումը, Վայոց ձորի մարզում խաղողի գինեմետ սորտերի այգետարածքների ընդլայնումը խթանելու նպատակով խաղողագործական ներուժ ունեցող, սակայն չօգտագործվող հողատարածքների վերհանումը, գինու որակի բարելավման նպատակով մասնագիտական խորհրդատվության և աջակցության ցուցաբերումը գինի արտադրող ընկերություններին, նաև այլ ծրագրեր:
Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում գինեգործներին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում, այդ թվում` Prodexpo 2019, Prowein 2019, «SCO International Investment and Trade Expoե, «La Grande Degustation De Montreal 2019ե, «China International Import Expo 2019ե, «EnoExpo 2019, Krakowե, «Prowein Dusseldorf 2020ե և այլն:
Հիմնադրամի իրականացրած նախաձեռնություններից է Երևանում հայկական գինիների շնորհանդես-համտեսը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար: Ներկայումս ընթացքի մեջ է թեմատիկ ուսուցողական տեսահոլովակների նկարահանումը:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։
Ավելի վաղ Արմինֆո-ն, վկայակոչելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաղորդել էր, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված գինու ծավալը տարեկան աճի տեմպերն արագացրել է 0,8 տոկոսից մինչեւ 37,8 տոկոս՝ կազմելով 6,4 մլն լիտր:
Դրա հետ մեկտեղ, ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 1.3 մլն լիտր գինի ՝ տարեկան 16.5% աճով, մաքսային արժեքի 1.5% - ով ՝ մինչև 4.3 մլն դոլար անկման դեպքում:
Ավանդաբար հայկական գինու արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է (72,3%), որին հաջորդում են Չինաստանը (5%), Շվեյցարիան (4%), ԱՄՆ-ն (3,4%), Լեհաստանը (2%), Ֆրանսիան (1,8%), Իտալիան (1,5%), Ուկրաինան (1,2%), Վրաստանը (1%):