Արմինֆո. Այսօր կառավարության նիստում կայացված որոշման համաձայն, գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ փոփոխություն կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որի համար պահանջվող 268,103.6 հազ. դրամ գումարը ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվին հատկացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ այդ գումարը նվիրաբերության պայմանագրով տրամադրելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը վարչապետի հանձնարարության շրջանակում է, այն է՝ 2020 թ. համար ներդրումային առումով ավելի կայուն և ծախսային մասն ապահովելու հնարավորություններ ընձեռող միջավայրի ստեղծում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելուց հետո նախատեսվում է մյուս տարի ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման համակարգում կատարել մոտ 8 մլրդ դրամի ներդրում՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Նախարարի խոսքով՝ գործընթացը «Վեոլիա» ընկերության հետ Հայաստանի պարտավորությունների շրջանակում է. խոսքն այն համայնքների մասին են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ և գտնվում են «Վեոլիա»-ի սպասարկման տիրույթում, նաև կա ևս 4 համայնք, որոնք դուրս են այդ շրջանակից, բայց կարող են ընդգրկվել «Վեոլիա»-ի սպասարկման ներքո:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |