Արմինֆո. Եվրասիական միության երկրներն ու Իրանը շրջանցիկ ճանապարհ են գտել՝ միջազգային վճարումներն առանց SWIFT համակարգի օգտագործման իրականացնելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Ինչպես հաղորդում է "Ինտերֆաքսը", Իրանի առաջնորդի կարծիքով, աշխարհն արդեն սկսել է "լուրջ պայքար" դոլարի դեմ:
"Մենք հասել ենք SWIFT նկատմամբ այլընտրանքային վճարումների իրականացման ուղիների եւ կարող ենք հետագայում նոր մեթոդով բանկային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների եւ տարածաշրջանի հետ", - սեպտեմբերի 18-ին կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի կարծիքով՝ արդեն այսօր աշխարհում սկսվում է "դոլարի դեմ լուրջ պայքար", որը լուրջ հետեւանքների կհանգեցնի Նահանգների համար: "Դոլարի դեմ իրական պայքարը կհանգեցնի դրամական շուկաներում եւ համաշխարհային բանկային համակարգում ԱՄՆ գերիշխանության թուլացմանը եւ կորստին", - նշել է Ռուհանին: Ինչպես հայտնի է դարձել նրա ելույթից, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրաքի հետ առեւտրային գործառնություններ իրականացնելիս Իրանն արդեն օգտագործում է ազգային արժույթը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |