Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի առաջատար ներկայացուցիչներից մեկի ներդրումը մեր երկրում բանկային մենեջմենթի մշակույթի զարգացման գործում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությունից և նշել, որ HSBC-ն հետաքրքրված է մեր երկրում գործունեությունն ու ծրագրերն ընդլայնելու հարցում:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանը միտված բարեփոխումները և նշել, որ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելը: Այս համատեքստում հեռանկարային կարող է լինել նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ HSBC-ն հուսալի գործընկեր է, և կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում բանկի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |