Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, թափոնների վերամշակման եւ արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին։
Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև նախագահական նոր նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի եւ դրա շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:
Հենրի Պրոգլյոյի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել էր դեռեւս այս տարվա փետրվարին՝ Փարիզում: Այնուհետև հայտնի գործարարը մասնակցել էր նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |