Արմինֆո. Beeline-ը հայտարարում է ուսումնական տարվան նվիրված ակցիայի ընդլայնման մասին։ Նոր առաջարկի շրջանակում բաժանորդներին հասանելի են սմարթֆոնների երկու նոր մոդելներ: Samsung Galaxy A20 և A50 սմարթֆոնները գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ և 100 ԳԲ ինտերնետ 2 ամսվա համար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, Samsung Galaxy A20 սմարթֆոնի արժեքն է 111900 դրամ, իսկ А50 սմարթֆոնը վաճառվում է 159900 դրամով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ բանկի միջոցով. ընդ որում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը և սպասարկման վճարը կկազմի զրո տոկոս: Առաջարկը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։
«Նոր ուսումնական տարվան նվիրված մեր ակցիան մեծ պահանջարկ է վայելում և, ընդառաջ գնալով մեր հաճախորդների ցանկություններին, մենք ավելացրել ենք ևս երկու ավելի հզոր սմարթֆոն նույն պայմաններով գնելու հնարավորությամբ: Այս առաջարկում մենք համատեղել ենք մեր բաժանորդների բոլոր պահանջները՝ հզոր սմարթֆոններ, սիրված սակագնային պլանն ու մեծ քանակի ինտերնետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |