Արմինֆո. Չինաստանը Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղություններ է փնտրում, այդ թվում ՝ <Մեկ գոտի, մեկ ճանապարհ> նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով ՝ <Մեկ գոտի, մեկ ճանապարհ> նախաձեռնությունը մեծ նախագիծ է, որի բաղադրիչներից մեկը ներդրումներն են։ <Մենք ակտիվ որոնումներ ենք իրականացնում հենց ներդրումային համագործակցության ուղղությամբ ։ Եթե առեւտրատնտեսական ոլորտում մենք երկրորդ տեղն ենք զբաղեցնում, և դա մեզ բավարարում է, թեեւ դրա հետ մեկտեղ մենք ձգտում ենք հետագայում եւս զարգացնել մեր փոխգործակցությունը, բայց առաջնային ուղղություն է ներդրումային համագործակցությունը, որը պետք է ավելացնել: Օրինակ՝ մենք դիտարկել ենք պղնձաձուլական գործարանում ներդրումներ կատարելու հնարավորությունը, բայց օբյեկտիվ պատճառներով դանդաղում է այդ նախագծի իրականացման գործընթացը ։ Բացի այդ, կան մի շարք ոլորտներ, որտեղ կարելի է համագործակցել միջին եւ փոքր բիզնեսի մասով, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերություն: Այսօր մենք համատեղ արտադրական կոոպերացիա ունենք <Ալեքս> ընկերության հետ", - ասել է նա ՝ հավելելով, որ դա թույլ է տվել մի քանի հարյուր նոր աշխատատեղ բացել Հայաստանի քաղաքացիների համար ։
Դեսպանի խոսքով, դիտարկվում է նաեւ Հայաստանում խմելու եւ հանքային ջրի արտադրության գործարան բացելու հնարավորությունը, քանի որ Չինաստանը իրացման պոտենցիալ հսկայական շուկա է: Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ներդրումների իրականացման ուղղությամբ քայլեր են իրականացվում՝ դեսպանը վստահեցրել է, որ արդյունքներն անպայման կլինեն, բայց ապագայում: Էրլունը նշել է, որ դիտարկվում է ենթակառուցվածքների կառուցման, քույր քաղաքների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունը ՝ որպես օրինակ բերելով Գյումրիի և Սիանի միջև համագործակցությունը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Չինաստանն ու Հայաստանը միմյանց դիտարկում են որպես բարեկամ պետություններ, եւ երկու երկրների միջեւ կապերը հաստատվել են հնագույն ժամանակներից: <Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր հարաբերությունները շարունակաբար զարգանում են ։ Փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալներն անշեղորեն աճում են ։ Մեր քաղաքացիների փոխայցելություններն ավելանում են, եւ համոզված եմ, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության հոսքի էլ ավելի մեծացմանը., - ասել է դեսպանը ՝ հիշեցնելով, որ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, եւ մնացել է այն վավերացնել հայկական կողմից: Էրլունը կարծում է, որ Հայաստանը բոլոր ընթացակարգերը կավարտի արդեն այս տարի ։
Դիվանագետը նաեւ պատմել է վերջին 70 տարիների Չինաստանի շարունակական զարգացման, աշխարհում իր մեծությամբ երկրորդ հզոր տնտեսությամբ պետության կայացման մասին: .Մենք աշխարհի 120 պետությունների խոշորագույն առեւտրային գործընկերներն ենք ։ Հայաստանի համար, ինչպես կարծում եմ, մենք առաջինը չենք, բայց երկրորդն ենք եւ ձգտում ենք հետագայում եւս զարգացնել համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ <Մեկ գոտի, մեկ ուղի> նախաձեռնությունը, հումանիտար ոլորտում եւ շատ այլ ուղղություններով>, - ամփոփել է դեսպանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-հուլիսին կազմել է 500,3 մլն դոլար ՝ 22,6% աճով: Ընդ որում արտահանումը կազմել է 105,5 մլն դոլար ՝ 72,6% աճով, ներմուծումը ՝ 394,8 մլն դոլար ՝ աճ 13,8% - ով: