Արմինֆո. Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին և փոխանակվեցին աշխատանքային փորձով:
Պատվիրակությունը ծանոթացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին և կառուցվածքին, այցելեցին Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Բանկի մասնաճյուղեր և ծանոթացան Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին:
Հանդիպումների ընթացքում` կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ուզբեկստանի գործընկերները կիսվեցին գաղափարներով, գիտելիքներով և երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:
Մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի կայք www.cba.am:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |