Արմինֆո. Ուզբեկստանի ԿԲ-ի և առևտրային բանկերի ներկայացուցիչներն այսօր եղել են IDBank-ի գլխամասային գրասենյակում, ծանոթացել բանկի գործունեությանը մանրածախ վարկավորման, նորարարությունների ներդրման ոլորտներում, ինչպես նաև մասնաճյուղերի աշխատանքի, «Հեռախոսազանգերի կենտրոն»-ի աշխատանքի կազմակերպման և այլ գործընթացներին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի վարչության նախագահի խոսքով Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչներին հետաքրքրում է հայաստանյան փորձը, քանի որ ՀՀ բանկային համակարգը ամենազարգացածներից մեկն է տարածաշրջանում։
«Որպես հայաստանյան բանկային համակարգում 30-ամյա պատմություն ունեցող՝ միաժամանակ հաջողությամբ ռեբրենդինգ իրականացրած Բանկ, Ուզբեկստանի մեր գործընկերների համար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում IDBank-ի փորձը՝ հաշվի առնելով, որ Բանկը ժանամակին համընթաց քայլելով՝ հաճախորդներին առաջարկում է ժամանակակից, նորարար պրոդուկտներ՝ միաժամանակ արդիականացնելով մասնաճյուղային ցանցն ու ապահովելով ավանդական սպասարկման բարձր մակարդակ», - ասել է Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչները, խոսելով այցի նպատակների մասին հատկապես շեշտել են իրենց հետաքրքրությունը մանրածախ ոլորտում, այցելել են նաև Բանկի մասնաճյուղեր և հետևել աշխատանքների կազմակերպմանը։
Զարգացման ծրագրերի, ուղիների ու հեռանկարների, մանրածախ ոլորտում գրանցած հաջողությունների, մասնաճյուղային ցանցի արդիականացման ու նորացման մասին հյուրերին պատմել են պատասխանատուները։ Փորձի փոխանակումը երկուստեք արդյունավետ են համարել։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |