Արմինֆո.Կոնվերս Բանկը եվրոպական առաջատար գործընկեր Commerzbank AG բանկի կողմից արժանացել է “Trade Finance Award 2018” մրցանակին: Այն Բանկին է շնորհվել 2018թ.-ի ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, «գերազանց համագործակցության, ինչպես նաև Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների» համար:
Սա 2019թ-ին միջազգային բիզնեսի ոլորտում Կոնվերս Բանկի երրորդ հեղինակավոր մրցանակն է. ավելի վաղ Բանկը միջազգային փոխանցումներում գործառնական գերազանցության համար արժանացել է KBC բանկի որակի գերազանցության “Euro STP Excellence Award 2018” մրցանակին: Իսկ Ռոք Բերի ջերմոցային համալիրի նախագծային ֆինանսավորման գործարքի համար ՎԶԵԲ-ի կողմից Բանկին շնորհվել է “Deal of the Year – Green Trade” պատվավոր մրցանակը:
RUB | 3.75 | 0.01 |
USD | 399.59 | 1.71 |
EUR | 420.17 | 1.52 |
GBP | 506.00 | 0.45 |
CAD | 284.65 | 1.20 |
JPY | 26.63 | 0.13 |
CNY | 54.84 | 0.14 |
CHF | 451.31 | 2.03 |