Արմինֆո. 2020 թվականին Հայաստանը մի շարք երկրների հետ պայմանավորվածություններ ունի 20 տեխնոլոգիական ցուցահանդեսների մասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում հաղորդել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նշելով, որ այդ միջոցառումներին մասնակցությունն իրականացվելու է պետական աջակցությամբ։
"Մեր գլխավոր նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես տեխնոլոգիական երկիր և նպաստել հայկական ընկերությունների արտադրանքի վաճառքի և լուծումների առաջխաղացմանը", - ասել է նա:
Խոսելով ընթացիկ տարվա մասին՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ նոյեմբերի 11-13-ը նախնական պայմանավորվածության շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Սինգապուրում կայանալիք ՏՏ ցուցահանդեսին, որտեղ ներկայացված կլինի առանձին տաղավարով:
Շարունակելով ասվածը՝ նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի վերջին հայկական պատվիրակությունը կմասնակցի Ուզբեկստանում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսին: "Սա լավ շուկա է Հայաստանի համար", - ընդգծել է Հ.Արշակյանը, նշելով, որ մինչև տարեվերջ հայաստանյան ՏՏ ընկերություններն իրենց ներուժը կներկայացնեն նաև Քաթարում նման ցուցահանդեսում:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |