Արմինֆո.Նախօրեին երեկոյան Հայաստան է ժամանել ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը, որը ամերիկյան Reddit սոցիալական տեղեկատվական ցանցի եւ Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիրն է: Հայաստան Այցի նպատակն է մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT - 2019 23-րդ համաշխարհային կոնգրեսին, որտեղ նա հանդես կգա որպես մոդերատորներից մեկը:
WCIT 2019-ը Երեւանում անցկացվում է 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը։ Կոնգրեսն անցկացվում է Հայաստանի կառավարության աջակցությամբ և բարձր հովանու ներքո: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հիմնադրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: Նրա հիմնական կազմակերպչական մարմինը առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։
Ավելի վաղ WCIT 2019-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Սերժ Թանկյանն ու Քիմ Քարդաշյանը։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |