Արմինֆո. Առանց արտաքին շուկաների սպասարկման, հայրենական ՏՏ արդյունաբերությունը չի կարողանա աճել բարձր տեմպերով։ Հոկտեմբերի 7-ին ՏՏ-2019 համաշխարհային կոնգրեսի (WCIT-2019) շրջանակներում ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել միջազգային Soft Construct կառույցի մեջ մտնող BetConstruct ընկերության ներկայացուցիչ Խորեն Պետրոսյանը:
Նրա խոսքով, լինելով միջազգային ընկերություն՝ Soft Construct-ն իր լուծումներն ու ապրանքներն արտահանում է առավելապես այն երկրների շուկաներ, որտեղ աշխատում են ընկերության ներկայացուցչությունները: Այդ առնչությամբ նա նշել է, որ սպասարկելով արտաքին հատվածը ՝ Հայաստանի ՏՏ ինդուստրիան պարարտ հող է գտնում աճի համար ։ <Դրա շնորհիվ մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ ՏՏ ոլորտի միջազգային միտումները, ինչը մեզ ավելի մրցունակ է դարձնում գլոբալ շուկաներում>, - ընդգծել է նա:
Պետրոսյանը նշել է, որ չափազանց կարեւոր է, որ գործունեություն ծավալելով Հայաստանի շուկայում՝ միջազգային ընկերությունները աշխատանքի են վերցնում հայ ուսանողներին, ուսուցանում են նրանց, հարկեր վճարում ՀՀ բյուջե, փորձի փոխանակում կատարում հայ ՏՏ մասնագետների եւ ինժեներների հետ, ինչը չի կարող դրական չանդրադառնալ երկրի տնտեսության, դրա հեռանկարների վրա, նույնիսկ առանց այսօր դրան պատշաճ ինտեգրման:
<Մենք չենք կարող կենտրոնանալ միայն ներքին շուկայի սպասարկման վրա ։ Մեր երկիրը փոքր է, տնտեսությունը զարգացած չէ, այդ պատճառով էլ ՏՏ ոլորտի արտադրանքի բավարար պահանջարկ չկա ։ Բայց, այնուամենայնիվ, մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, պոտենցիալ բարձր մարդկային կապիտալ, որն ի վիճակի է ստեղծել անհրաժեշտ լուծումներ և պատրաստի արտադրանք, առաջարկել դրանք համաշխարհային ինդուստրիային, ապահովել բյուջեի եկամուտներ՝ այդպիսով ուժեղացնելով երկրի տնտեսությունը>, - ասել է նա ։
Նշենք, որ SoftConstruct-ը հանդիսանում է ՏՏ ոլորտի առաջատար միջազգային ընկերություններից մեկը և միավորում է ավելի քան 11 ապրանքանիշ, ինչպիսիք են՝BetConstruct-ը (Հայաստանում), FeedConstruct-ը, Ucraft-ը, FastShift-ը և այլն ։ Ընկերության գործունեությունն ուղղված է նորարարական տեխնոլոգիաների ոլորտի խթանմանն ու զարգացմանը: Ներկայում կորպորացիայի աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 3 հազար մարդ, իսկ մասնաճյուղերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 15-ի: