Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը մտադիր է ֆինանսական ռեսուրսներ տրամադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր"ՓԲԸ արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար: Այd մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է ԵԱԶԲ-ի Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելկինյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ին հարցին։
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Երեւանում ստորագրվել էր բանկի կողմից ՀԷՑ-ին 20 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:
Ըստ Արմեն Մելկինյանի ՝ այդ միջոցներն ուղղորդվել են շրջանառու միջոցների համալրմանը և ընկերության ֆինանսական կայունության բարելավմանը: Երկրորդ վարկային ծրագիրը, շարունակել է նա, կուղղորդի ՓԲԸ ներդրումային ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր գումարը գնահատվում է 1 մլրդ դոլար, Ընդ որում, ինչպես նշել է տնօրենը, քանի որ խոսքը սինդիկացված վարկի մասին է, հատկացումների չափը պետք է անցնի ծրագրի մյուս մասնակիցների ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ համաձայնեցման ընթացակարգ: "Ամեն դեպքում մենք գոհ ենք ՀԷՑ հետ մեր համագործակցությունից, որը պահպանում են ԵԱԶԲ-ի բոլոր չափանիշները", - ասել է Արմեն Մելկինյանը:
Հիշեցնենք, որ առաջիկա 10 տարիների ընթացքում "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ մտնող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ցանցային տնտեսության արդիականացմանը կուղղորդվի 871,2 մլն դոլար ԱԱՀ-ի հետ միասին (20 տոկոս), ներդրումային ծրագրի չափը կկազմի շուրջ 1 մլրդ դոլար: Միջոցները կօգտագործվեն էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման համար, ինչը թույլ կտա բարձրացնել բաշխիչ ցանցի եւ մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցնի կորուստներն ու շահագործման ծախսերը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ներդնել կառավարման միջազգային ստանդարտներ: Ծրագրի իրականացման նպատակով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը բանակցություններ է վարել միջազգային առաջատար ներդրումային կառույցների հետ: Այսօրվա դրությամբ վարկային համաձայնագրեր են կնքվել ԱԶԲ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ: Բացի այդ, շարունակվում են բանակցությունները այլ ֆինանսական ինստիտուտների հետ, այդ թվում ԱԶԲ-ի հետ լրացուցիչ ֆինանսավորման ներգրավման վերաբերյալ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Ասիական զարգացման բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 80-ակամ մլն դոլար են տրամադրել «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի, ևս 20 մլն դոլար համաձայնել է տրամադրել ԵԱԶԲ: Միջոցները ներգրավվել են են առանց պետական երաշխիքների, ինչն աննախադեպ երևույ թ է:
Ներգրավված միջոցները չեն ազդի ընկերության վարկային բեռի վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀԷՑ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն ընդգծել է, որ 10-ամյա ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վերակառուցել և արդիականացնել էլեկտրական սարքավորումները, որոնց տարիքը գնահատվում է ավելի քան 50 տարի: Նախատեսվում է արդիականացնել նաև էլեկտրական ենթակայանները, վերակառուցել բաշխիչ կետերը, ամբողջովին փոխարինել օդային և մալուխային գծերը, ողջ հանրապետությունում ներդնել հաշվառման ASKO համակարգը: Ներդրումային ծրագրում կարևոր տեղ կունենա «Կրկես», «Պուրակ» և «Մալիբու» էլեկտրական ենթակայանների կառուցումը, որոնցից տեղի պետք է ունենա Երևանի սպառողների մատակարարումը: Նախատեսվում է նաև 2020-ից ամբողջությամբ հրաժարվել ինդուկցիոն հաշվիչներից: 450 հազար սպառողներ կներգրավվեն ASKO համակարգում, որի միջոցով հնարավոր կլինի է սպառողներին ծանուցել սմարթֆոնների միջոցով: Նորագույն տեխնոլոգիաների ներդրամն արդյունքում կկրճատվի նաև աշխատողների թվաքանակը: Կրճատումը տեղի կունենա օպտիմալացման հաշվին: Ընկերության սեփականատերերն իրականացնում են հստակ արտահայտված սոցիալական քաղաքականություն: Այն աշխատակիցները, ովքեր կկրճատվեն, կամ կտեղափոխվն ստեղծվող նոր աշխատատեղեր, կամ առնվազն 1 տարի կստանան աշխատավարձ: Չի բացառվում, շատ սարքավորումներ կգնվեն Հայաստանի ձեռնարկություններից, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նոր աշխատատեղեր, այդ թվում նաև ընկերության կրճատված աշխատակիցների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985 000 սպառողի: