Արմինֆո.Հայաստանի կառավարությունը պետք է վստահ լինի կապիտալ ծախսերի իրականացման ռիսկերի բացակայության հարցում, հոկտեմբերի 9-ին <Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ընկալումը եւ գործարկումը> գիտագործնական խորհրդաժողովում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով 2019 թ. կապիտալ ծախսերի զգալի թերակատարման պատճառներն ու հնարավոր սպառնալիքները:
Նրա խոսքով՝ այս փուլում երկրի իշխանությունները մտածել են ինչպես ծրագրերի իրականացման գործընթացի պարզեցման, այնպես էլ՝ դրանց արդյունավետության և հնարավոր կոռուպցիայի հետ կապված ռիսկերի վերացման մասին։ <Այս համատեքստում, կարծում եմ, այո, պետք է շտապել, բայց շտապել դանդաղ եւ ոչ ռիսկերի հաշվին, որի վերջնական արդյունքը կդառնա արդյունավետ ծրագրերի թափանցիկ իրականացումը>, - պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԱրմԻնֆո - ն հայտնել էր, որ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ պետական բյուջեի ծախսերը չեն կատարվել 17,3 տոկոսով ՝ նախատեսված 769,5 մլրդ դրամից ծախսվել է 636,7 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում նախատեսված 89.4 մլրդ դրամ կապիտալ ծախսերից իրացվել է ընդամենը 23.5 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա համար նախատեսված 220 մլրդ կապիտալ ներդրումներից
ս. թ. հուլիսի վերջին իրացվել է 39 մլրդ դրամ:
![]() | 4.73 | -0.02 |
![]() | 382.65 | -0.03 |
![]() | 445.56 | 0.39 |
![]() | 512.90 | 0.95 |
![]() | 277.30 | -0.55 |
![]() | 25.73 | -0.02 |
![]() | 53.54 | -0.02 |
![]() | 475.70 | 0.03 |