Արմինֆո. Contour Global Hydro Cascade ընկերությունը 27,5 մլրդ դրամ լրացուցիչ ներդրումներ կիրականացնի՝ Հայաստանում իրեն պատկանող Որոտանի ՀԷԿ-երի կասկադի արդիականացման նպատակով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել ընկերության ՝ ներմուծվող սարքավորումների համար մաքսային վճարումներից ազատելու մասին հայտին ։
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն ներդրել է 10,9 մլրդ դրամ: Ներկրվող սարքավորումները կօգտագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության համար ։ 2018 թվականին Կասկադում արտադրվել է 13,3 մլրդ դրամի էլեկտրաէներգիա, նոր ծրագրի իրականացումը թույլ կտա այդ ցուցանիշներն ավելացնել մինչեւ 15,3 մլրդ դրամ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 100 աշխատակից ՝ 413 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ևս 10 նոր աշխատատեղ ՝ 700 հազար դրամ միջին աշխատավարձով ։ 2018 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 760 մլն դրամի հարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գույքային համալիրը, որը հանդիսանում է ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության սեփականությունը, վարկային ռեսուրսների ներգրավման նպատակով գրավադրվել է: Ընկերության 100% բաժնետոմսերը հավասարաչափ բաշխվել են HSBC Trustee Company, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդեռլանդների զարգացման և ֆինանսների հիմնադրամ (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման հիմնադրամ (DEG) ֆինանսական կազմակերպույթունների և Հայաստանի Հանրապետության միջև: Գույքի գրավադրումը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 150 մլն եվրո՝ չհաշված կառավարության կողմից գերմանական KfW բանկից ներգրավված 51 մլն եվրոն մինչև Կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելը:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերակնքել պայմանագիրն ամերիկյան «Contour Globalե ընկերության հետ՝ 51 մլն եվրո վարկի մանացած մասով ամերիկյան ներդրողների պարտավորությունները հստակեցնելու նպատակով:
2015 թվականի օգոստոս 12-ին Ամերիկյան «Contour Globalե ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին Որոտանի կասկադի ակտիվները $ 180 մլն-ով ձեռքբերելու գործարքի ավարտի մասին: Ընկերությունն ստացել է Որոտանի կասկադ-ի երեք ՀԷԿ-երը 25 տարով շահագործելու լիցենզիա, 404.2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, այդ թվում`Սպանդարյան ՀԷԿ-ը (76 ՄՎտ), Շամբիի ՀԷԿ-ը (171 ՄՎտ) և Տաթևի ՀԷԿ-ը (157,2 ՄՎտ):