Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019 15:23
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. Այս տարի մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից

Փոխնախարար. Այս տարի մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից

Արմինֆո.Այս տարի մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Խոշոր երեք մթերող ընկերությունները միասին մոտ 90 հազար տոննա խաղող են մթերել, այսօր կառավարության նիստում ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Իսկ կոնյակի համար մթերված խաղողի միկջին գինն այս տարի կազմել է մեկ կգ համար 150-155 դրամ, ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մթերման սեզոնին և նշել. «Այսօր ես արձանագրեցի, որ, ըստ էության, մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք, և ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի ոչ մի աղմուկ, աղաղակ չկա: Սա, կարծում եմ, շատ հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում ոչ մի ժամանակ, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունն, այսպես ասած, սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Ես մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ, սա բավականին լուրջ հաջողություն է: Հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ ամենևին և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ սկսած ՊԵԿ-ի միջոցով և քննարկումների արդյունքում: Կարծում եմ՝ սա շատ կոնկրետ և դրական արդյունք է: Հույս ունեմ, որ մենք արդեն գտել ենք ձևը, թե ինչ անել, որպեսզի խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություն և գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենանե: