Արմինֆո.08.10.2019թ-ին Էջմիածնի 2704-ամյակին նվիրված Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին շնորհվել է «Էջմիածին քաղաքի բարեկամե պատվավոր կոչումը` Էջմիածին քաղաքին ցուցաբերած մշտական ուշադրության, մեծ նվիրումի և աջակցության համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Պարոն Մաչանյանը շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանություններին իրեն ցուցաբերած ուշադրության համար՝ իր խոսքում նշել է, որ լինելով ծնունդով Էջմիածնից, միշտ հպարտանում է այդ փաստով և սրտանց ցանկանում է, որ Էջմիածնում լինեն լուրջ ու շարունակական դրական փոփոխություններ՝ քանի որ իր ողջ գործունեության ընթացքում նա ականատես է եղել, որ Էջմիածինը եղել է շատ լուրջ արդյունաբերական, գյուղատնտեսական և մշակութային պոտենցիալ ունեցող քաղաք:
Նա վստահեցրել է, որ իր ունեցած հնարավորությունների սահմաններում պատրաստ է շարունակել աջակցել քաղաքի նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքի հոգևոր, մշակութային ու տնտեսական կյանքի զարգացմանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Արմսվիսբանկի բաժնետոմսերի 100% - ի սեփականատերը "HVS Holding" ՍՊԸ-ն է, որը ղեկավարում է Վարդան Սիրմակեսը, այն գրանցված Է Լյուքսեմբուրգում, իսկ բաժնետոմսերի անուղղակի սեփականատերը Վարդան Սիրմակեսն է: Հրակ է նշել, որ Արմսվիսբանկը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման միջազգային մի շարք վարկային ծրագրերի մասնակից:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |