Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019 18:25

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը

 ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում` ՀՀ բանկային շուկայում պահպանելով առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով: «Արարատ» մասնաճյուղը, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում, թվով 72-րդն է՝ Երևանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղեր:

«Արարատ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, լարային քառյակի ներքո: Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արարատ  մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը և այլ հյուրեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը նշեց. «Մենք ուրախ ենք, որ այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց ևս մեկ նոր` «Արարատ» մասնաճյուղով: Արարատի մարզում սա թվով 4-րդ մասնաճյուղն է, որտեղ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել Բանկի ժամանակակից և տեխնոլոգիական ծառայություններից և պրոդուկտներից: Վստահ ենք, որ Արարատի նոր մասնաճյուղը, գտնվելով Արարատի մարզի բազմամարդ քաղաքներից մեկում, կդառնա պահանջված, ինչպես Բանկի գործող հաճախորդների միջև, այնպես էլ նոր:»

Մասնաճյուղի տարածքային հարմարավետ տեղակայման շնորհիվ` Արարատ քաղաքի կենտրոնում, Բանկի հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ փաթեթից՝

Մամլո հաղորդագրություն
 
  • ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում
  • հաշիվների համալրում
  • դրամական փոխանցումների իրականացում
  • կոմունալ վճարումների իրականացում
  • Բանկի աշխատոակիցների կողմից տրամադրվող խորհրդակցություն և այլն:

Մասնաճյուղը ունի նաև 24/7 հաճախորդների ինքնասպասարկման գոտիներ, որոնք հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումների իրականացում և այլն` մոտ 300 ծառայությունների դիմաց վճարում 24/7 ռեժիմում, առանց Բանկի աշխատանքային ժամերի սահմանափակումների:

Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:30:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.02.2020
RUB7.28-0.03
USD478.390.06
EUR520.923.46
GBP619.28-2.12
CAD359.61-0.20
JPY43.370.04
CNY68.220.11
CHF491.063.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000