Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019 18:29

Արդշինբանկ. Եվս մեկ քայլ դեպի հաճախորդը

Արդշինբանկ. Եվս մեկ քայլ դեպի հաճախորդը

Արմինֆո.ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ հաճախորդներն այսուհետ ՅՈՒՓԵՅ ՓԲԸ 42 մասնաճյուղերում կարող են կատարել հաշիվների համալրումներ ու վարկերի մարումներ առցանց ռեժիմով:

Սա ևս մեկ քայլ է դեպի հաճախորդը: Բանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները և քայլեր է ձեռնարկում հաճախորդի համար սպասարկման գործընթացն առավելագույնս հարմարավետ և ավելի մեծ աշխարհագրությամբ հասանելի դարձնելու ուղղությամբ:

uPay մասնաճյուղերը գտնվում են Ucom սպասարկման կենտրոններում, որոնցից 20-ը գտնվում են Երևանում, իսկ 22-ը՝ մարզերում:

 

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: