Արմինֆո. Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության հետագա ուղղությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են թվայնացման, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, էներգետիկ ռազմավարության և էներգաարդյունավետության ոլորտներին վերաբերող հարցեր և նախանշել այս ուղղություններով հետագա քայլերը:
Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից և 1993 թվականից՝
Զզարգացման միջազգային ասոցիացիայի անդամ: Այսօրվա դրությամբ ՀԲ-ն հանրապետությանը տրամադրել է շուրջ 2,3 մլրդ դոլարի վարկեր եւ դրամաշնորհներ: Մարտի 28-ին Համաշխարհային բանկի խմբի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ "Երկրի գործընկերության շրջանակները" (Country Partnership Framework - CPF) շուրջ 500 մլն դոլարի ծրագիրը 2019-2023 թթ. համար՝ կայուն և ներառական աճին, ինչպես նաև երկրում կենսամակարդակի բարելավմանը նպաստելու համար։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |