Արմինֆո. Կոնվերս Բանկը ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները և հանդես է գալիս հերթական հետաքրքիր առաջարկով:
Մասնավորապես, Բանկն իր հաճախորդներին է առաջարկում վճարային քարտերից զատ կիրառել նաև Visa Pay Sticker–ներ: Դրանք հիմնական քարտին կցված VISA CLASSIC տեսակի անհպում քարտային պիտակներ են, որոնք կարելի է ամրացնել հեռախոսներին կամ աքսեսուարներին և օգտագործել անհպում եղանակով գնումների/ վճարումների, ինչպես նաև կանխիկացումների համար: Visa Pay Sticker-ով մինչև 10.000 ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի գործարքների, գնումների պարագայում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում:
Մեկ վճարային քարտին կարելի է կցել մի քանի Visa Pay Sticker-ներ, որոնք կարելի է ձեռք բերել Բանկի մասնաճյուղերում, իսկ առաջիկայում նաև առցանց՝ Բանկի կայք էջում:
Կոնվերս Բանկը առաջիկայում հանդես կգա ևս մեկ՝ աննախադեպ առաջարկով, իր հաճախորդներին առաջարկելով օգտվել նաև Mini FOB-երից: Mini FOB-ը հիմնական քարտին կցված VISA CLASSIC տեսակի չափերով փոքր անհպում քարտ է, որը Բանկի կողմից կտրամադրվի իր աքսեսուարով: Կիրառությունը նույնն է, ինչ պիտակներինը:
Թե պիտակը, թե Mini FOB –ը կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կորստի դեպքում դրանք հնարավոր է բլոկավորել:
Մանրամասները՝ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |