Արմինֆո. Երեկվա տոնակատարություններից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։Այդ մասին Մարությանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
<Երեկվա տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է>,- գրել է նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է քաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագիր, որը մշակել են WYG խորհրդատվական ընկերության մասնագետները: Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, որ նվազելու է ծածկույթը,պարզապես նվազելու են կրկնվող գծերը: Սրա շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն էապես կթեթևացնի սակագնային բեռը:
![]() | 4.62 | 0.06 |
![]() | 383.12 | -0.35 |
![]() | 450.36 | 0.40 |
![]() | 521.31 | 1.40 |
![]() | 277.16 | -0.01 |
![]() | 25.99 | 0.04 |
![]() | 53.80 | -0.05 |
![]() | 482.03 | 0.59 |