Արմինֆո.Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր:
Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, տարեկան եկամտաբերությունը՝ 5.25%, իսկ դրամային պարտատոմսերի անվական արժեքը 100.000 ՀՀ դրամ է, տարեկան եկամտաբերությունը՝ 9.50%:
Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, տոկոսագումարի վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Այս տեղաբաշխումը նպատակ ունի ապահովել Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկման շարունակականությունը՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով դրանք ձեռքբերել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից:
Տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 28-ին:
Նշենք, որ սա 2019թ Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ Բանկը տեղաբաշխել էր 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր:
Ներկայում տեղաբաշխվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է https://conversebank.am/hy/2019issue/ հղումով:
RUB | 3.75 | 0.01 |
USD | 399.59 | 1.71 |
EUR | 420.17 | 1.52 |
GBP | 506.00 | 0.45 |
CAD | 284.65 | 1.20 |
JPY | 26.63 | 0.13 |
CNY | 54.84 | 0.14 |
CHF | 451.31 | 2.03 |