Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Ինչպես
արմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստում: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների և միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցվածության ապահովման, ՔԿՀ-ներում դատապարտյալների սննդի որակի բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսվող քայլերին ու միջոցառումներին:
Վարչապետը կարևորել է նախարարության առանձին օղակների գործունեության արդյունավետության բարձրացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ:
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |