Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 00:48
Նաիրա Բադալյան

Հայաստանում քննարկում են անասնաբուծության ոլորտում ռիսկերի ապահովագրության հնարավորությունը

Հայաստանում քննարկում են անասնաբուծության ոլորտում ռիսկերի ապահովագրության հնարավորությունը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր մասնակցել է «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի պատասխանատուներ:

Հանդիպում-քննարկման հիմնական նպատակն էր լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառման սկզբում Արտակ Քամալյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է, որ գյուղատնտեսական ապահովագրությունը չափազանց կարևոր է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացման համար և աշխատաժողովը միտված է հստակեցնել առաջիկա քայլերն այդ գործընթացն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առկա միջազգային փորձը, քննարկվել գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ապահովագրական համակարգի ներդրման առավելություններն ու խնդիրները, ռիսկերն ու ակնկալվող արդյունքները: 

 

Առաջիկայում հանրապետությունում նախատեսվում է իրականացնել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական օժանդակության» ծրագիրը, որով 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար երեք ռիսկերից` կարկուտից, հրդեհից և գարնանային ցրտահարությունից կապահովագրվի երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող: Կարկուտի և հրդեհի դեպքում կապահովագրվեն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից:

 

Արմինֆո-ի տեղեկատվության համաձայն, Հայաստանում ագրոապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման համար Գերմանական KfW բանկը հատկացրել է 5.3 մլն եվրո դրամաշնորհ, որի հիմնական գումարը՝  4.8 մլն եվրո, պետք է ուղղորդվեր բացառապես ֆերմերների կողմից ապահովագրերի գնման սուբսիդավորմանը։ Մնացած գումարը՝ 515 հազար եվրո, տրամադրվել է խորհրդատվության հետ կապված ծախսերը հոգալու համար։ Ընդ որում, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Գյուղատնտեսության նախարարության, հանդես կգա ծրագրի համաֆինանսավորմամբ 5 մլն եվրոյի չափով։  Կլիմայի ներդրումային հիմնադրամը (ClimateInvestmentFunds) նույնպես կտրամադրի 2 մլն եվրո, որից 200 հազար եվրոն ուղղորդվելու է ապահովագրերի գնման սուբսիդավորմանը, իսկ 1.8 մլն եվրոն ՝ խորհրդատվական ծառայությունների համար: Խորհրդատվությամբ զբաղվելու է երեք ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։ AINA-ի ստեղծման, կադրերի վերապատրաստման եւ գնահատողի ինստիտուտի ձեւավորման, ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ խորհրդատվական ընկերության ծառայությունների համար հատկացվել է 1.9 մլն եվրո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.07.2020
RUB6.820.10
USD485.740.62
EUR547.570.65
GBP608.342.91
CAD357.08-0.34
JPY45.160.12
CNY69.190.19
CHF515.812.07



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000