Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2019 16:41
Ալեքսանդր Ավանեսով

ՀԲ-ն Doing Business-ի միջոցով <անբավարար> է դրել ՀՀ կառավարությանն ու ԿԲ-ին, մինչդեռ Փաշինյանն ապատեղեկացված է

ՀԲ-ն Doing Business-ի միջոցով <անբավարար> է դրել ՀՀ կառավարությանն ու ԿԲ-ին, մինչդեռ Փաշինյանն ապատեղեկացված է

Արմինֆո. Հայաստանը վեց կետով վատթարացրել է իր դիրքերը Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում ՝ անցյալ տարվա 41 - րդ տեղից իջնելով 47-րդ տեղն ընթացիկ տարում։

 

Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանումներ է ներկայացրել Համաշխարհային բանկի հրապարակած «Դուինգ բիզնես 2020» թվականի զեկույցում տրված գնահատականների վերաբերյալ։ Նախարարը, մասնավորապես նշել է, որ զեկույցը յուրաքանաչյուր երկրի համար գործարարությամբ զբաղվելու տաս ցուցիչ է օգտագործում։ «Հայաստանն այս տարվա գնահատման արդյունքում ունի 74.5 միավոր, որը 2019 թվականի համեմատ նույն մեթոդաբանությամբ տրված գնահատականի համեմատ առաջընթաց է արձանագրել 1.3 միավորով։ Այսինքն՝ մենք նախորդ տարվա մեր վիճակի համեմատ ունենք առաջընթաց։ Եվ դա մեր կողմից մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունք է»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

 

Նախարարը նշել է, որ Հայաստանը վարկանիշային հետընթաց չի ունեցել, այլ դիրքում է արձանագրել հետընթաց։ «Ուզում եմ պարզաբանել, որ մենք հատկապես առաջընթաց բարեփոխումներ ենք արձանագրել «հարկերի վճարում» ուղղությամբ, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք ԱԱՀ վերադարձ ենք նախատեսում։ Սա գնահատվել է որպես էական ռեֆորմ։ Դրական առաջընթաց ենք արձանագրել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին առևտրի և մի շարք այլ փոքր ցուցիչների ուղղությամբ: Նախարարի խոսքով, հետընթացն էլ պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկն այս տարի առաջին անգամ փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով։ «Այսինքն՝ այս ցուցիչն առանձին վերցված ունի 6 ենթացուցիչներ, որոնք նախորդ տարվա գնահատման արդյունքում որակվում էին, թե մեր իրավական կարգավորումները որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը։ Եվ մենք այդտեղ էական ռեֆորմ էինք արել, ԱԺ էինք տարել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի նախագիծ, որը կարգավորումների տեսանկյունից ապահովում էր էապես ավելի պաշտպանվածություն, քան անցյալում էր»,- ասել է նախարարը և հավելել, որ այս տարի ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ նաև այն, թե դրանց արդյունքում արժեթղթերի բորսայում քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում։ Այսինքն՝ բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք։

 

«Սկզբունքորեն դա վատ նորություն չէ, որովհետև մենք անցած տարվանից այս թեման անընդհատ քննարկում ենք, և սա մեր կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից է: Ուզում եմ ասել, իմիջիայլոց, անցած տարվանից այդ առումով որոշակի, շատ աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում. մի քանի ընկերություններ որոշակի բաց բաժանորդագրություն են արել, երկու ընկերություն պարտատոմսեր են թողարկել, որը, ըստ էության, նախաքայլ է արժեթղթերի բորսայում հայտնվելու: 60 մլն դոլարին համարժեք գումար են ներգրավել: Եվ եթե դա է պատճառը, մենք, ըստ էության, գտնվում ենք նախապատրաստական մի շրջանում: Սա նաև մեզ համար ահազանգ պետք է լինի, որ իսկապես ավելի ակտիվացնենք արժեթղթերի բորսայի հետ կապված մեր աշխատանքները: Ես գիտեմ, որ բորսայի սեփականատերերը, նաև ներգրավված ընկերությունները մտադրություններ ունեն ակտիվացնել, որովհետև նոր տնտեսական պայմաններում դրա համար բավական բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և այս ահազանգը մեզ պետք է խթանի, որպեսզի մենք ավելի ինտենսիվ աշխատենք այդ ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Միաժամանակ, ինչպես կարծում են ԱրմԻնֆո-ի տնտեսական վերլուծաբանները, մեկնաբանելով ֆոնդային շուկայի զարգացման մակարդակը եւ օրինակ բերելով այն ընկերություններին, որոնք մտադիր են դուրս գալ բորսա, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ իրականում չի տիրապետում ոչ թեմային, ոչ ճշգրիտ տեղեկատվությանը: Նա, ամենայն հավանականությամբ, ապատեղեկացված է։ Բանն այն է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ֆոնդային հարթակն արդեն վաղուց փաստացի չի գործում։ Հայաստանում վաուչերային սեփականաշնորհման գործընթացից հետո կապիտալի կենտրոնացման հզոր ալիքը 90-ականների սկզբին կապիտալի շուկայի և հատկապես կորպորատիվ բաժնետոմսերի շուկայի զարգացման շանս չթողեց: Երկրում արագ տեմպերով զարգանում էին օլիգոպոլիաները և օլիգարխիկ կապիտալը ։  90-ականների երկրորդ կեսին ստեղծված Արժեթղթերի հանձնաժողովի կողմից փոքր բաժնետերերի իրավունքները պահպանելու և պաշտպանելու փորձերը լիովին ձախողվեցին դրա լուծարումից և մեգակարգավորիչի գործառույթները Հայաստանի Կենտրոնական բանկին փոխանցելուց հետո: Տուժեցին հազարավոր մինորիտար բաժնետերեր՝ մաժորիտար սեփականատերերի կողմից ընթացակարգերի պահպանման առումով առավելապես անօրինական՝ ընկերությունների վերակապիտալացման և մինորիտարների բաժնետոմսերի չնչին գներով գնման պատճառով:

 

ՀՀ ԿԲ-ն իր թևի տակ վերցրեց նաև Հայաստանի ֆոնդային բորսայի գործունեությունը, որի միակ ակտիվությունը դրսևորվեց բացառապես արժութային հարթակում։ Այսօր Հայաստանում կորպորատիվ բաժնետոմսերի շուկա գոյություն չունի ՝ հանրային ընկերությունների բացակայության պատճառով՝ չհաշված ԲԲԸ կարգավիճակ ունեցող մի քանի առեւտրային բանկեր ։  Ընդ որում՝ այդ բանկերի բաժնետոմսերը գրեթե չեն գնանշվում բորսայում, դրանց մասնակցությամբ արդեն վաղուց չեն գրանցվում խոշոր գործարքներ, <շուկայական> կապիտալացման մակարդակի ֆորմալ հաշվարկման նպատակով կնքվող անհրաժեշտ գործարքներից բացի:

 

Վարչապետը, խոսելով նոր ընկերությունների՝ ֆոնդային շուկա դուրս գալու մասին, ցավոք, չի նշել, որ խոսքը ոչ թե այդ թողարկողների բաժնետոմսերի, այլ պարտքային արժեթղթերի ՝ պարտատոմսերի մասին է, որոնց շուկան վերջին շրջանում աշխուժացել է տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի նվազման եւ այդ ընկերությունների կողմից նախկինում վերցրած թանկարժեք բանկային վարկերը վերաֆինանսավորելու անհրաժեշտության կապակցությամբ: Բայց այդ պարտատոմսերի ցուցակման ընթացակարգը թողարկողների կողմից դանդաղ և դժկամորեն է ընթանում:  Պարտատոմսերի շուկա դուրս եկած <Սպայկա> (տրանսպորտ և լոգիստիկա) և <Յուքոմ> ընկերությունները հրապարակային չեն և ունեն փակ ընկերությունների կարգավիճակ: <Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ> ԲԲԸ-ն, որը նույնպես չի գնանշում իր բաժնետոմսերը, նույնպես վերջերս շուկա է դուրս եկել պարտքային արժեթղթերով, որոնց ավելի քան 80% - ը նորմինացված է ԱՄՆ դոլարով: Որպես կանոն՝ պարտատոմսերի թողարկումն անցնում է փակ, ոչ հրապարակային ռեժիմով, ինչը, ամենայն հավանականությամբ, վկայում է, այսպես կոչված, <խարիսխային> ներդրողների հետ նախնական պայմանավորվածության առկայության մասին, որոնք պատրաստ են միջոցներ տրամադրել ընկերություններին՝ ռիսկերի դիմաց որոշակի (4-5%) պարգևատրմամբ:

 

Փաստորեն, Հայաստանում կորպորատիվ բաժնետոմսերի կազմակերպված հրապարակային շուկա գոյություն չունի, եւ այդ ուղղությամբ որեւէ առաջխաղացում չի նկատվում։  Պետության կողմից վերահսկվող մի շարք ձեռնարկությունների եւ ընկերությունների հրապարակային սեփականաշնորհման մի քանի փորձեր բաժնետոմսերի բորսային վաճառքի միջոցով բախվել են իրենց փաստացի տերերի ուժեղ հակազդեցությանը՝  ի դեմս տնօրենների կորպուսի եւ իշխանության լոբբիստների: Նշենք նաև, որ ֆոնդային շուկայի զարգացման հարցերը բազմիցս քննարկման թեմա են դարձել ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև, նույնիսկ ծրագիր է մշակվել, սակայն գործն այդպես էլ մեռյալ կետից չի շարժվել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92