Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2019 11:03
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% - 9,5% տոկոսադրույքով: 
Կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի և առանց որևէ սահմանափակման ելքագրել և համալրել գումարներ:


Այս հաշիվն իրենից ներկայացնում է դրամապանակ` գործողության անսահմանափակ ժամկետով՝ համատեղելով ավանդի անվտանգությունն ու բանկային հաշվի ճկունությունը: Կուտակային հաշվի եկամտաբերությունը կազմում է տարեկան 1.51% - 9.92%՝ 9.5% տոկոսադրույքի պարագայում:
Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում Կուտակային հաշիվ բացելով՝ հաճախորդը հնարավորություն կստանա գումարներ ելքագրել կամ համալրել իր Կուտակային հաշիվը ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով արդեն իսկ հաշվեգրված տոկոսները: Կուտակային հաշիվ կարելի է բացել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերում, այլ նաև հեռահար եղանակով՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով: Կուտակային հաշվի համալրումը ևս հարմար է և դյուրին՝ հանրապետության շուրջ 4,000 վճարային տերմինալների,  Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգերի, ինչպես նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`
•    կուտակային հաշվի բացումը՝ անվճար,
•    ամսական սպասարկում` անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը 10.000 ՀՀ դրամ և ավել է: Հակառակ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման միջնորդավճար` 390 ՀՀ դրամի չափով
•    հաշվի ելքագրում ու համալրում՝ առանց սահմանափակումների, 
•    մուտքագրման նվազագույն և առավելագույն գումարի սահմանափակման բացակայություն,
•    տոկոսների վճարում `ամսական կապիտալացմամբ, 
•    Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և կապիտալացվում են հաշվի փաստացի մնացորդին:: 

Ծառայությունից առավել հարմարավետ օգտվելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմատ կերպով համալրել իրենց Կուտակային հաշիվները՝ Պարբերական վճարման  հանձնարարական ծառայության միջոցով: Բացելով Կուտակային հաշիվ, հաճախորդին առաջարկվում է միաժամանակ ձևակերպել նաև Պարբերական վճարման  հանձնարարական, այդպիսով հանձնարարելով Բանկին որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային և այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ):  
Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը և որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% - 9,5% ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ Բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000