
Արմինֆո.Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում այն հաճախորդները, ովքեր ս.թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն:
Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 10-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և ս.թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը:
Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:
Գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` այստեղ:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

