
Արմինֆո. Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

