Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2019 15:49
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Արմինֆո.Beeline-ն ավարտեց ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից  արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ուղղությամբ:

 

Նախագիծը հաջողությամբ ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ, և այժմ Երևանի շուրջ մեկ միլիոն բնակիչ կարող է օգտվել Beeline գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ: Ընդհանուր առմամբ, արդիականացման նախագծում ներգրավված է եղել Beeline-ի շուրջ 1000 աշխատակից, ովքեր կատարելագործել են բազմաթիվ սարքավորումներ և լրացուցիչ տեղադրել ավելի քան 500 կմ մալուխ: Beeline-ի Մոնիտորինգի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարեց նախագծի ավարտի մասին:

 

«Այժմ մենք գտնվում ենք Մոնիտորինգի կենտրոնում, որտեղից Beeline-ի մասնագետները վերահսկում են մեր ամբողջ ցանցի աշխատանքը: Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք մեր ցանցի սրտում, և այս բոլոր լարերը, անոթների նման հարյուր հազարավոր ընտանիքների տրամադրում են ֆիքսված կապ և ինտերնետ: Շատ հաճելի է գիտակցել, որ մեր ցանցն ամեն վայրկյան բազմաթիվ մարդկանց անխափան շփման հնարավորություն է ընձեռում: Կրկնակի հաճելի է, որ այժմ այս ցանցը դարձավ մի քանի անգամ ավելի հզոր», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել. ավելի քան 500 կիլոմետր մալուխ է տեղադրվել Երևանում, մինչդեռ Հայաստանը հյուսիսից հարավ մոտ 360 կմ է: Այժմ մեր ցանցը բավարարում է ժամանակակից բոլոր պահանջներին և պատրաստ է տրամադրել մեր հաճախորդներին նոր և համարձակ լուծումներ», - ասում է Հայաստանում Beeline տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:

 

Beeline-ն այս նախագծի ավարտին նվիրված ակցիա է անցկացնում. բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև տարեվերջ կմիանան Combo փաթեթներից մեկին, անկախ սակագնային պլանից, կստանան ինտերնետ հասանելիություն մինչև 100 Մբ/վ արագությամբ:

 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին, կամ այցելելով Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000