Արմինֆո.Մինչեւ տարեվերջ Հայաստանում կստեղծվի ապրանքների թվային մակնշման օպերատոր։ Այս մասին նոյեմբերի 12-ին <Անտիկոնտրաֆակտ> VII միջազգային համաժողովի շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:
<Գաղտնիք չէ, որ 2020 թ. մարտից ՌԴ արգելվելու է չմակնշված կոշիկի ներկրումը: Եթե Հայաստանը չհասցնի մինչև այդ ժամկետը, ապա բնականաբար չի կարողանա իր ապրանքները մատակարարել ռուսական շուկա>, - ընդգծել է Մինասյանը ։
Ընդհանուր առմամբ ԵՏՀ նախարարը դրական կանխատեսումներ է հայտնել ապրանքների մակնշման թվային ձևաչափին Հայաստանի անցման վերաբերյալ: <Իրականում Հայաստանն այդ ճանապարհն անցել է, քանի որ 2008-2009թթ. - ից 250 ապրանքների մակնշման փորձ ունի եւ ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Դրա համար էլ Հայաստանի համար մակնշման ներդրումը չպետք է հատուկ աշխատանք պահանջի>, - ասել է նա ։ Ինչպես նշել է Մինասյանը, հարցն այն է, որ եթե ՀՀ-ն ցանկանում է ապահովել ապրանքների անարգել տեղաշարժը արտահանողների համար, ապա պետք է ներդնի թվային մակնշում, ինչը ենթադրում է թվային կոդ, որը ենթակա կլինի ստուգման և վերահսկողության էլեկտրոնային համակարգում և վերահսկողական մարմինների կողմից:
Օրինակ ՝ այժմ, ԵՏՀ կոլեգիայի անդամի խոսքով, ՌԴ-ն, ունենալով թվային օպերատոր, կարող է կոդեր տրամադրել ՀՀ արտահանողներին ՝ առանց դրանց արժեքի և ծախսերի ավելացման, որպեսզի վերջիններս կարողանան դրանք դնել իրենց արտադրանքի վրա Հայաստանում, որից հետո այդ տեղեկատվությունը փոխանցեն արտահանման համակարգ։
<Սա առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար, որպեսզի արտահանողների, հատկապես դեղերի, ծխախոտի և կոշիկի մատակարարների մոտ լարվածությունը թուլանա>, - ասել է Մինասյանը ՝ ընդգծելով, որ եթե թվային օպերատորը հունվարի 1-ից չներդրվի, հայ գործարարների մոտ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: